Վարչապետի որոշումներ

11 Նոյեմբերի 2016, 1052 - Ա

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2016 թվականի սեպտեմբերի 5-9-ը «Երեխաների սնուցման համաշխարհային ֆորում»-ի մասնակիցների պաշտոնական ընթրիքի հետ կապված ծախսը` 3,275.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացրած հաշվետվության: