Վարչապետի որոշումներ

8 Նոյեմբերի 2016, 1038 - Ա

ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Համլետ Հակոբյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2016 թվականի նոյեմբերի 8-18-ը ներառյալ: