9 Նոյեմբերի 2016, 1045 - Ա
ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԳԻՆՏԱՍ ՍԱՈՒԼԻՈՒՍ ՑԻՐՈՆԿԱՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գինտաս Սաուլիուս Ցիրոնկայի գլխավորած պատվիրակության` 2016 թվականի հոկտեմբերի 20-23-ը Հայաստանի Հանրապետություն (Երևան) այցի կազմակերպման հետ կապված ծախսերը՝ 511.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացրած հաշվետվության: