9 Նոյեմբերի 2016, 1040 - Ա
ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ալկոհոլային խմիչքների արտահանման հետ կապված բանակցություններ վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 5-6-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը: