Վարչապետի որոշումներ

9 Նոյեմբերի 2016, 1039 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 302-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 31-ի «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու մասին» N 302-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 1-ին կետում «նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «նախագահ» բառով, իսկ «Արթուր Ջավադյանին» բառերից հետո լրացնել «(համաձայնությամբ)» բառը.
2) 3-րդ կետում «Վարդան Արամյանին» բառերը փոխարինել «Դավիթ Անանյանին» բառերով: