7 Նոյեմբերի 2016, 1037 - Ա
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2016 թվականի նոյեմբերի 16-18-ը Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) կայանալիք կրթության նախարարների և Եվրոպական միության պատվիրակության` ոչ պաշտոնական երկխոսության նպատակով հանդիպման ընթացքում կեցության, տրանսպորտի, պաշտոնական ճաշերի, սուրճի ընդմիջումների, թարգմանչական ծառայությունների և այլ միջոցառումների հետ կապված ծախսերը` 2,795.6 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացրած հաշվետվության: