Վարչապետի որոշումներ

7 Նոյեմբերի 2016, 1033 - Ա

ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության ազգային գրադարանների «Հայ գրքարվեստը դարերի ընթացքում» խորագրով համատեղ ցուցահանդեսի պաշտոնական փակման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 24-26-ը Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման ավիատոմսի ձեռքբերման հետ կապված ծախսերը կատարել օգոստոսի 18-ի Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին ավիատոմսերի գնման նպատակով վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակներ սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի N 876-Ա որոշման հավելվածի 01 բաժնի 01 խմբի 03 դասի՝ մշակույթի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
2. Ներսես Տեր-Վարդանյանի` Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի 04. Մշակութային միջոցառումների իրականացում ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ներսես Տեր-Վարդանյանի՝ Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: