7 Նոյեմբերի 2016, 1032 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը՝
1) ուժը կորցրած ճանաչել 31-րդ կետը.
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 61.9-րդ կետով.
«61.9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ 151 3 1
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 90 3 1
առանձնացված ստորաբաժանումներ՝
քաղաքաշինական պետական տեսչություն 55 1 -
«Լիցենզավորման կենտրոն» գործակալություն 6 - - »։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: