Վարչապետի որոշումներ

24 Հոկտեմբերի 2016, 977 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Կրթության ու գիտության ոլորտներում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել հետևալ անձանց՝


Արկադի Բարխուդարյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ

Սուրեն Մխիթարյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ

Լևոն Լևոնյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու, համալսարանի գիտական քարտուղար


Ասլան Մխիթարյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ

 

Արխիվ

2024

2023