25 Հոկտեմբերի 2016, 990 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 5-7-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել.
1) Սուրեն Կարայանինը, Արմեն Այվազյանինը, Անդրանիկ Պետրոսյանինը՝ 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը և Մարինե Հայրապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։