Վարչապետի որոշումներ

25 Հոկտեմբերի 2016, 994 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ» ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական գանձարանների միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի» ստորագրման արարողությունն անցկացնելու և ռուսական կողմի պատվիրակության 2016 թվականի հոկտեմբերի 25-27-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) ընդունելու հետ կապված ծախսերը` 328,000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ներկայացված հաշվետվության: