25 Հոկտեմբերի 2016, 993 - Ա
ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գյուղատնտեսական վիճակագրության 7-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 25-28-ը Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Եվրամիության Արևելյան հարևանության գյուղի և գյուղատնտեսության զարգացման ծրագրի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արմեն Հարությունյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: