Վարչապետի որոշումներ

24 Հոկտեմբերի 2016, 981 - Ա

ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻ` ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ նորագույն միջուկային ռեակտորների և վառելիքի ցիկլերի միջազգային նախագծի փոքր մոդուլային ռեակտորների համընդհանուր տեղակայման հետ կապված իրավական և ինստիտուցիոնալ խնդիրներին նվիրված երկխոսության ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի` 2016 թվականի հոկտեմբերի 18-20-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արեգ Գալստյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: