Վարչապետի որոշումներ

26 Ապրիլի 2004, 271 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 802-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
        Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության N 22 պաշտոնի անձնագրի`
        ա) VI գլխի 10-րդ կետի «ե» ենթակետում  «(ազատ), և ունի ցանկացած այլ օտար լեզվի ազատ իմացություն» բառերը փոխարինել «և անգլերենին (ազատ)» բառերով.
        բ) VII գլխի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը1» ենթակետով.
        «ը1) մասնակցում է վարչության կողմից իրականացվող արարողակարգային միջոցառումներին»:
        2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


 

Արխիվ

2024

2023