14 Հոկտեմբերի 2016, 955 - Ա
ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին 2016 թվականի հոկտեմբերի 16-19-ը գործուղել Լյուքսեմբուրգ` Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության վերաբերյալ Եվրոպական Միության և Արևելյան Գործընկերության երկրների նախարարների հանդիպմանը մասնակցելու համար:
2. Արծվիկ Մինասյանի՝ Լյուքսեմբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լյուքսեմբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: