Վարչապետի որոշումներ

3 Հոկտեմբերի 2016, 899 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի տարեկան համաժողովին և հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 6-9-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն), ինչպես նաև «Հայաստան ներդրումային համաժողով 2016» համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 9-13-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղել պատվիրակություններ՝ համաձայն համապատասխանաբար NN 1 և 2 հավելվածների:
2. Վաչե Գաբրիելյանի, Վարդան Արամյանի, Հովհաննես Ազիզյանի և Ռաֆայել Ավետիսյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Գարեգին Մելքոնյանի, Արթուր Առաքելյանի, Հայկ Հարությունյանի, Արմեն Հարությունյանի և Սերգեյ Խաչատրյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Աշոտ Հովակիմյանի, Ռոբերտ Հարությունյանի և Արման Հակոբյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Ընդունել ի գիտություն, որ՝
1) Արթուր Ջավադյանի, Ներսես Երիցյանի և Անդրանիկ Գրիգորյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.
2) Վահան Մարտիրոսյանի և Արման Խաչատրյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Հավելված