30 Սեպտեմբերի 2016, 894 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝
1. Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ավտոմատացված համակարգի, ինչպես նաև հավաստագրման կենտրոնի, բնակչության պետական ռեգիստրի համակարգերի տեխնիկական վիճակը և մատակարար կազմակերպության հետ իրավապայմանագրային դաշտը ուսումնասիրելու, հիշյալ համակարգերի հագեցվածությունը գնահատելու, դրանց հետագա վերազինման, արդիականացման և (կամ) նոր համակարգերով փոխարինելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝
1) երկամսյա ժամկետում ներկայացնել համակարգերի հետագա վերազինման, արդիականացման և (կամ) նոր համակարգերով փոխարինելու մասին առաջարկություն.
2) մեկամսյա ժամկետում, հաշվի առնելով սույն կետի 1-ին ենթակետով ներկայացված առաջարկության՝ հավանության արժանացած սկզբունքները՝ մշակել տեխնիկական առաջադրանք՝ մրցութային եղանակով կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր մատակարար ընտրելու նպատակով: