Վարչապետի որոշումներ

19 Սեպտեմբերի 2016, 856 - Ա

ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի` 2016 թվականի սեպտեմբերի 7-8-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատարին` ապահովել եռoրյա ժամկետում Արթուր Առաքելյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: