23 Օգոստոսի 2006, 631 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱ- ԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը «կենտրոնական ապարատի» բառերից հետո լրացնել «, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների» բառերով.
2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված N 1.1 հավելվածի
ա) վերնագրիրը «կենտրոնական ապարատի» բառերից հետո լրացնել «, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների» բառերով,
բ) «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատ»
և «Ներքին զորքեր» բաժինները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,
գ) «ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զինվորական միավորումներ և ստորաբաժանումներ» բաժնից հանել «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: