29 Օգոստոսի 2016, 783 - Ա
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը 2016 թվականի օգոստոսի 14-18-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու և հյուրերի (80 մարդ) կեցության, սննդի, պաշտոնական ճաշկերույթի, հուշանվերների ձեռքբերման, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, մշակութային միջոցառումների իրականացման, գրասենյակային պարագաների ձեռքբերման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 27,450.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով «Ռազմական կարիքներ» ծրագրով ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2016 թվականի 3-րդ եռամսյակում նախատեսված հատկացումների հաշվին: