Վարչապետի որոշումներ

24 Օգոստոսի 2016, 771 - Ա

ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության ֆինանսաբյուջետային վերահսկողության 4-րդ բաժնի գլխավոր վերահսկող Արտակ Սարգսյանին 2016 թվականի հոկտեմբերի 18-28-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ ԱՊՀ մասնակից-պետությունների տարածքներում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային պլանային ստուգմանը մասնակցելու համար:
2. Արտակ Սարգսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտակ Սարգսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: