23 Օգոստոսի 2016, 767 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների  տեղակալների  թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Հայաստանի Հանրապետության  էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ՝             		                          191    	4	- 
այդ թվում՝                       
կառուցվածքային ստորաբաժանումներ		101	4	- 
առանձնացված ստորաբաժանումներ՝
էներգետիկայի պետական տեսչություն		31	1	-
ընդերքի պետական տեսչություն			35	1	-
օգտակար հանածոների պաշարների
գործակալություն					9	1	-
ընդերքի տրամադրման գործակալություն		15	1	- »:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

