Վարչապետի որոշումներ

4 Օգոստոսի 2006, 596 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

աշխատակազմ 158 4 1

այդ թվում`

կառուցվածքային ստորաբաժանումներ 120 4 1

առանձնացված ստորաբաժանումներ`

ՀՀ տրանսպորտային տեսչություն 29 2 -

ՀՀ հեռահաղորդակցության գործակալություն 9 1 - »:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից։

Արխիվ

2024

2023