Վարչապետի որոշումներ

19 Օգոստոսի 2016, 759 - Ա

ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՌՈՒՄԻՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին 2016 թվականի օգոստոսի 24-26-ը գործուղել Ռումինիա` աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում, մասնավորապես` երեխաների պաշտպանության ոլորտում, իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց հետ հանդիպելու և հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արտեմ Ասատրյանի` Ռումինիա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռումինիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: