10 Օգոստոսի 2016, 734 - Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք` Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2016 թվականի օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդական առաքելության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն N 2 հավելվածի:
3. Դիտորդական առաքելության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով: