10 Օգոստոսի 2016, 727 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ  ԵՎ  ԲՆԱԿԱՆ 
ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Լ. Յոլյան	- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար 
(խորհրդի նախագահ)
Վ. Գևորգյան	- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ
Հ. Հարությունյան	- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի 
վարչության պետ
Ա. Ալբերտյան		- ՀՀ ֆինանսների  նախարարության աշխատակազմի բյուջե
տային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության
էներգետիկայի և տնտեսության այլ ոլորտներում բյուջետային
ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի 
պետ
Ա. Անանյան	 - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
(համաձայնությամբ)
Հ. Հովհաննիսյան	- «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն 
(համաձայնությամբ)
Մ. Մնացականյան	- «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի 
գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Վարդանյան	- «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր 
տնօրեն (համաձայնությամբ)»:
 

