Վարչապետի որոշումներ

29 Հուլիսի 2016, 692 - Ա

ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՊԱՐԱՆՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Նավաշինական միացյալ կորպորացիա ընկերությունների խմբի հետ արդյունաբերական համագործակցության հետագա գործընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդատու Գագիկ Մկրտչյանի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության գլխավոր մասնագետ Սամվել Պարանյանի՝ 2016 թվականի հուլիսի 19-21-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Գագիկ Մկրտչյանի Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: