23 Ապրիլի 2004, 262 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 271 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի մայիսի 7-ի «Հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության բարեփոխումների և ֆինանսական առողջացման ծրագիրը նախապատրաստելու մասին» N 271 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված` հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության բարեփոխումների և ֆինանսական առողջացման ծրագրի նախապատրաստման հանձնաժողովի կազմում`
ա) Ա. Անդրեասյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ Ս. Օհանյանին.
բ) Կ. Խաչատրյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Կ. Գևորգյանին.
գ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Հ. Մաթիլյանին.
դ) «Կ. Սարգսյան - ՀՀ Էներգետիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Կ. Սարգսյան - «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն» բառերով:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր