Վարչապետի որոշումներ

15 Հունվարի 2004, 23 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏՈԿՀՈԼՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

1. Շվեդիայի Թագավորության վարչապետ Գ. Պերսոնի հրավերով «Ցեղասպանության կանխարգելում, վտանգներ և պատասխանատվություն» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով 2004 թվականի հունվարի 25-30-ը Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Ստոկհոլմ գործուղման հետ կապված ծախսերը՝ ներառյալ հյուպատոսական գանձումները, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքը, ներկայացուցչական ծախսերը և փոխադրամիջոցների վարձակալումը, կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

Ռ. Շուգարյանի, Վ. Կարմիրշալյանի, Ա. Ալեքսանյանի, Լ. Մինասյանի և Ն. Պետրոսյանի Ստոկհոլմ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։

Է. Աղախանյանի և Ա. Մարկոսյանի Ստոկհոլմ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հայտի հիման վրա կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2004 թվականի հունվարի 25-ին Երևան-Ստոկհոլմ, իսկ հունվարի 30-ին՝ Ստոկհոլմ -Երևան երթուղիներով։

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Ստոկհոլմ մեկնելու հետ կապված հարցերը:

Արխիվ

2024

2023