25 Հուլիսի 2016, 669 - Ա
ԷՄԻԼ ՏԱՐԱՍՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական միության շրջանակում ստեղծված Տեղեկատվայնացման, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ու տեղեկատվության պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի՝ 2016 թվականի հուլիսի 6-7-ը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանի՝ 2016 թվականի հուլիսի 5-6-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Էմիլ Տարասյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: