Վարչապետի որոշումներ

11 Հուլիսի 2016, 614 - Ա

ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2016 թվականի հուլիսի 11-15-ը ներառյալ և օգոստոսի 9-15-ը ներառյալ։
2. Գագիկ Բեգլարյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի վրա: