19 Հուլիսի 2016, 637 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 456-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 456-Ն որոշման N 2 հավելվածում «Հ. Ղազարյան - «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն» բառերը փոխարինել «Գ. Հովհաննիսյան - «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: