Վարչապետի որոշումներ

15 Հուլիսի 2016, 632 - Ա

ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին տրամադրել 2014-2015 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը` 2016 թվականի հուլիսի 18-29-ը ներառյալ: