Վարչապետի որոշումներ

13 Հուլիսի 2016, 624 - Ա

ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Դեպի ավելի արդյունավետ տեղական կառավարում Արևելյան գործընկերության երկրներում. նոր ուղիներ և գործիքներ, փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի՝ 2016 թվականի հուլիսի 6-8-ը Վրաստան (Բաթում)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Վաչե Տերտերյանի` Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: