4 Հուլիսի 2016, 590 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Աշխատանքային այցով 2016 թվականի հուլիսի 6-8-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղվող պատվիրակության` համաձայն հավելվածի, ծախսերը կատարել՝
1) Գևորգ Կոստանյանինը՝ 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
2) Էմիլ Բաբայանինը, Արմեն Հարությունյանինը, Եղիազար Ավագյանինը, Դիանա Պետրոսյանինը, Քրիստինե Մելքոնյանինը և Հայկ Խաչատուրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցներից՝ Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացված գումարների հաշվին: