30 Հունիսի 2016, 581 - Ա
ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ` ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի «Արևելյան գործընկերության երկրների դատաիրավական բարեփոխումների տարածաշրջանային երկխոսություն» համատեղ ծրագրի շրջանակներում Տարածաշրջանային վերստուգող խմբի և աշխատանքային խմբերի հանդիպումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի` 2016 թվականի հունիսի 27-30-ը Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Արսեն Մկրտչյանի՝ Մոլդովայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: