Վարչապետի որոշումներ

28 Հունիսի 2016, 568 - Ա

ՏԻԳՐԱՆ ԲԱԴՈՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2016 թվականի հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 4-ը ներառյալ։