Վարչապետի որոշումներ

30 Հունիսի 2016, 572 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԶԳ-Ի ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԿՆՔՎԱԾ N AAG-111-G-13-001 ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 4-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ-ի ՄԶԳ) միջև 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված N AAG-111-G-13-001 օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Oժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) կատարումն ապահովելու նպատակով՝
1. Ստեղծել համաձայնագրի կատարումն ապահովող կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել համաձայնագրի կատարումն ապահովող կառավարման խորհրդի կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի:

Հավելված