28 Հունիսի 2016, 566 - Ա
ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 9-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՎԵԼՅԱԼ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՎԵԼՅԱԼ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Ձեռներեցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական կոմիտեի 9-րդ նիստը և Արտաքին առևտրի գործունեության ոլորտում հավելյալ խոչընդոտների վերացման հարցերով և փոխադարձ առևտրի ու ներդրումային գործունեության ոլորտում հավելյալ խոչընդոտների վերացման հարցերով ենթակոմիտեների նիստերը 2016 թվականի հուլիսի 7-8-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու հետ կապված ծախսերը` 2,823.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության: