Վարչապետի որոշումներ

7 Հունիսի 2006, 401 - Ն

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 17-ի N 691-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի 4.2.10-րդ կետի հինգերորդ պարբերության պահանջների` բնակարանային ոլորտում պետական պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել բնակարանային ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել բնակարանային ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կանոնակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` բնակարանային ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի նպատակային գործունեությունն ապահովելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ բնակարանային ռեեստրի ստեղծման — վարման հետ կապված` կարգավորման ենթակա հարցերի վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023