23 Հունիսի 2016, 550 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՆՎԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում ունեցած ներդրման, ինչպես նաև ակտիվ գործունեության համար «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության արդյունքներով հաղթող ճանաչված հետևյալ անձանց պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամացույցով՝
1) «Լավագույն կին գործատու» անվանակարգում`
Աննա Արուտչյան - «Ստարլեթ» ՍՊԸ-ի տնօրեն
Անահիտ Մուրադյան - անհատ ձեռնարկատեր
2) «Լավագույն կին նորարար» անվանակարգում`
Հասմիկ Սահակյան - «Կանանց և երիտասարդների զարգացման և աջակցման կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն
Արմենուհի Հայրապետյան - անհատ ձեռնարկատեր
3) «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ» անվանակարգում`
Սաթիկ Աչիկյան - անհատ ձեռնարկատեր
Թամարա Մատինյան - անհատ ձեռնարկատեր
4) «Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգում`
Քրիստինե Գրիգորյան - «Կվիստի» ՍՊԸ-ի տնօրեն
Հայարփի Սարդարյան - անհատ ձեռնարկատեր
5) «Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգում`
Տաթևիկ Հարությունյան - «Թելի» ՍՊԸ-ի տնօրեն
Լյուդա Բալյան -անհատ ձեռնարկատեր
6) «Լավագույն արտահանող կին գործարար» անվանակարգում`
Անահիտ Մարկոսյան - «Նաիրիան» ՓԲԸ-ի տնօրեն
Գայանե Ղազարյան - անհատ ձեռնարկատեր