22 Հունիսի 2016, 546 - Ա
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեությունը կարգավորող փաստաթղթերի նախագծերը քննարկելու համար անցկացվող ՀԱՊԿ անդամ-պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների փորձագետների խորհրդատվություններին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ Դավիթ Համբարձումյանի՝ 2016 թվականի հունիսի 15-18-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Դավիթ Համբարձումյանի Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: