Վարչապետի որոշումներ

22 Հունիսի 2016, 545 - Ա

ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ՝ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպական հանձնաժողովի և խորհրդի նախագահությամբ Եվրոպական Միության Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի (EU TEN-T) 8-րդ ամենամյա նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաuտանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի` 2016 թվականի հունիսի 20-22-ը Նիդերլանդների Թագավորություն (Ռոտերդամ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նիդերլանդների Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: