Վարչապետի որոշումներ

16 Հունիսի 2016, 510 - Ա

ՎԱՆԻԿ ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վանիկ Ներսեսյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա լրացուցիչ արձակուրդը և պետական ու ծառայողական գաղտնիք կազմող աշխատանքի համար լրացուցիչ արձակուրդը` 2016 թվականի հունիսի 28-ից մինչև հուլիսի 11-ը ներառյալ: