14 Հունիսի 2016, 504 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 419-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1.	Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մայիսի 18-ի «Դիտորդական առաքելություն Տաջիկստանի Հանրապետություն գործուղելու մասին» N 419-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 
1)	որոշման 1-ին կետում և N 1 հավելածի վերնագրում «2016 թվականի մայիսի 19-23-ը» բառերը փոխարինել «2016 թվականի մայիսի 20-23-ը » բառերով.
2)	որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։

