10 Հունիսի 2016, 494 - Ա
«ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆ ԻԲՐԵՎ ԱՐՁԱԳԱՆՔ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
«Վերապատրաստման համակարգի բարելավումն իբրև արձագանք քաղաքացիական ծառայության մարտահրավերներին» թեմայով անցկացվելիք աշխատաժողովի մասնակիցների` 2016 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում մատուցվող պաշտոնական ճաշի, հուշանվերների ձեռքբերման, համաժամանակյա թարգմանիչների խցիկի վարձակալության և մշակութային միջոցառումների հետ կապված ծախսերը` 887.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացրած հաշվետվության: