10 Հունիսի 2016, 490 - Ա
ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԵՎ ԱՆԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) անդամ-պետությունների տրանսպորտի նախարարների հանդիպմանը, ՍԾՏՀ ծովային մայրուղիների զարգացման խմբի, ՍԾՏՀ Սևծովյան օղակաձև մայրուղու զարգացման համակարգող կոմիտեի և ՍԾՏՀ տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի նիստերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի՝ 2016 թվականի հունիսի 1-2-ը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության փորձագետ Անի Գաբրիելյանի՝ 2016 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 2-ը Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Բեգլարյանի, Դավիթ Մելքոնյանի և Անի Գաբրիելյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: