Վարչապետի որոշումներ

10 Հունիսի 2016, 489 - Ա

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի` 2016 թվականի հունիսի 6-10-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: