Վարչապետի որոշումներ

10 Հունիսի 2016, 486 - Ա

ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԽԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» 8-րդ նախարարական համաժողովին և դրա շրջանակներում կազմակերպվող Բնապահպանական քաղաքականության մեջ կանաչ մեխանիզմների ինտեգրումը և դրա գործնական իրականացումը Հարավային Կովկասում միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արթուր Դանիելյանի՝ 2016 թվականի հունիսի 8-10-ը Վրաստան (Բաթումի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
Արամայիս Գրիգորյանինը և Արթուր Դանիելյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Խաչիկ Հակոբյանի՝ Վրաստան (Բաթումի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: