7 Հունիսի 2016, 475 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 455-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունիսի 2-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջին փոխվարչապետ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այցի մասին» N 455-Ա որոշումը «Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության» բառերից հետո լրացնել «հուշանվերների ձեռքբերման, ներկայացուցչական» բառերով, իսկ «համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերից հետո՝ «աշխատակազմի» բառով: